Դորտմունդի «Բորոսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանին և նշել՝ դժգոհ չէ, որ ձմռանն իրենք նոր ֆուտբոլիստներ ձեռք չեն բերել:

«Ունենք 23 խաղացող (բացառությամբ դարպասապահների), կարծում եմ՝ դա բավական է: Որքանո՞վ է տեղին ունենալ 27 կամ 28 խաղացող: Չէ՞ որ այդ դեպքում երեք-չորս ֆուտբոլիստ շատ դժգոհ կլիներ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը: