Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի երկրորդ օրը քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը 2:1 հաշվով պարտվեց Բելառուսի ներկայացուցչին: Վիճակահանության արդյունքում 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը առաջին մենամարտն անցկացրեց քառորդ եզրափակչում: Մեր բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցչին, և առնվազն ապահովեց բրոնզե մեդալ: Եզրափակիչ դուրս գալու համար Արությունովը վաղը կմրցի էկվադորցի մարզիկի հետ: Այսօր առաջին մենամարտը կանցկացնի նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Քառորդ եզրափակչում մեր մարզիկի մրցակիցը կրկին Էկվադորի ներկայացուցիչ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: