Զիկա վիրուսը հնարավոր է ունի տեխնածին ծագում. այն կարող էին ստեղծել Ռոքֆելլերի հիմնադրամի գենետիկները: Ամերիկացի փորձագետները տասնամյակներ շարունակ զբաղվում են մի շարք կենսաբանական և գենետիկական զարգացումներով: Այդ տվյալները անուղղակիորեն հաստատում է նաև բրիտանական Mirror թերթը: Դրա հետաքննությունը ցույց է տվել, որ Բրազիլիայում համաճարակը ոչ պատահական է սկսվել:

 

 

Զիկա վիրուսը՝ մոդիֆիկացված կենսաբանական զենք է, պնդում են հետազոտողները:

 

 

«Ես և իմ ծանոթ փորձագետներից մի քանիսը կարծում ենք, որ դա կենսաբանական զենքի տեսակ է, որը մոդիֆիկացվել է գենետիկորեն: Այնպես որ, չարժե վստահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, կամ Առողջապահության համամերիկյան կազմակերպությանը», - ասել է Իլլինոյսի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսիս Բոյլը:

 

 

Զիկա վիրուսը, չնայած կենսաբանական զենքի պահպանման և զարգացման վերաբերյալ համաշխարհային արգելքներին, դեռևս 1947 թ. արտոնագրվել է Ռոքֆելլերի հիմնադրամի կողմից: Իսկ դա նշանակում է, որ մահացու սպառնալիքը, հավանաբար, ձեռք է բերվել հետազոտությունների ժամանակ: