Ռուս-թուրքական լարվածությունը գնալով ավելի է սրվում: Թուրքիայի ԱԳՆ խոսնակի վերջին հայտարարությունը, որ թուրքական կողմը համաձայնություն չի տվել ՌԴ ՊՆ-ին տեսչական թռիչք իրականացնել, էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իտալական «Լիմես» ամսագրին տված հարցազրույցում խոսել է Իսլամական պետության՝ մարդկությանը նետած լուրջ մարտահրավերի, ահաբեկչության վտանգների մասին, նաև շեշտելով, որ Ռուսաստանը չի մոռանա ահաբեկչությանն ուղղված Թուրքիայի աջակցությունը:

 

Սա արդեն ոչ միայն կոնկրետ մեղադրանք է, այլ նաև իր մեջ սպառնալիք է պարունակում: Ինչպես տեսնում ենք, կենացները գնալով էլ ավելի են քաղցրանում, և արդեն դժվար է միանշանակ ասելը, թե ռուս-թուրքական այս հակասությունն ի վերջո կունենա խաղաղ լուծում: Թուրքիայի անտրամաբանական համարձակությունը և իրավիճակը չմեղմելու ցանկությունն առայժմ միանշանակ խաղաղ լուծման մասին ենթադրություններ անել թույլ չի տալիս: Իհարկե, պետք է հուսալ, որ լուծումն ամեն դեպքում թուրքերի օգտին չի լինի:

 

Կարեն Վարդանյան