Ցավալի է, որ Հայաստանում մարզերի խնդիրներով մտագովելը և դրանք բարձրաձայնելը «գավառականություն» են համարում, մանավանդ երբ դա անում են իշխող կուսակցության ներկայացուցիչները: Միգուցե այդպիսի մտածելակերպի արդյու՞նքն է, որ այսօր Հայաստանում Երևանը զգալիորեն տարբերվում է այլ բնակավայրերից թե' արտաքին տեսքով, թե' բնակչության կենսամակարդակով: Կարելի է ասել՝ կյանքը միայն Երևանում է նորմալ հունով ընթանում, իսկ մնացած բնակավայրերում ժամանակը կարծես թե կամ կանգնած լինի, կամ էլ՝ զգալիորեն հետ մնացած: Եվ սա հենց այդ «գավառականության» պակասից է…

 

Եթե պատգամավոր Էդմոն Մարուքյանի ասածը «գավառականություն» էր, ապա ես վստահորեն կպնդեմ, որ, այո, մեզ նման «գավառականներ» պետք են ու ցանկալի է, որ ավելի շատ լինեն: Եթե այդպիսի «գավառականները» թեկուզ պատգամավորների մեջ շատ լինեին, ապա հանրապետության մարզերն այսօր միգուցե ավելի շատ ուշադրության արժանանային, մարզերից այսօր այդքան շատ մարդ միգուցե չարտագաղթեր, իսկ Երևանից որևէ մարզային քաղաք գնալիս՝ մեկ դարի ժամանակային տարբերություն չզգայինք: Այնպես որ՝ ես ողջունում եմ «գավառականությունը»:

 

Կարեն Վարդանյան