Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է զանգահարել ռուս գործընկերոջը՝ ցանկանալով քննարկել ՌԴ Սու-34 ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքի խախտումը:

 

Սակայն, ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, Կրեմլի հետ կապ հաստատելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել:

 

«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է կապվել Վլադիմիր Պուտինի հետ, ինչին ռուսական կողմը չի արձագանքում»,- Քալընի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: