Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» կհյուրընկալի «Լաս Պալմասին»: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի նորեկ Արաս Օզբիլիսը կրկին հայտավորված չէ խաղին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վատառողջության պատճառով բաց էր թողել թիմի մարզումները:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 21:15-ին: