Եկատերինբուրգի «Ուրալը» վերսկսում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Կիպրոսում սկսվում է թիմի երկրորդ արտասահմանյան հավաքը: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, թիմը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի: Փետրվարի 9-ին նախատեսված է հանդիպում Կրասնոդարի «Կուբանի» հետ, փետրվարի 13-ին ' սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպումը, փետրվարի 17-ին՝ մոլդովական «Շերիֆի» դեմ:

Հիշեցնենք, որ «Ուրալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: