«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով օրերս Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհուրդը, և քահանայից դասը՝ առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ ժողով է գումարել:

Ժողովի նպատակը եղել է առաջիկա նախագահական ընտրություններն ու Արարատյան թեմի եկեղեցական ծխերի ակտիվ մասնակցության հարցը: Նավասարդ սրբազանն առաջարկել է, որպեսզի Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներին փոխանցվի սրբազան հոր հորդորը՝ փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է: