ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

 

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

 

 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

 

 

Ապարան-Ծիլքար և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

 

 

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Ապարան քաղաքներում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

 

 

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:

 

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: