Փետրվարի 7-ին, ժամը 18.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-1 ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի 24 FO 646 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1971 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Գ. Դ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Թալին քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: