Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել:

 

Ինչպես հայտնում է կայքը, երբ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահել է իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե՛ բժիշկների, թե՛ փրկարարների, թե՛ ոստիկանների ու թե՛ քաղաքացիների հասցեին: Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր. «Իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել»:

 

Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդին, ահազանգով ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզել են, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չի տվել, ու երբ ոստիկանները փորձել են մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարիի նման պառկել է գետնին ու սկսել հայհոյանքեր ու սառնալիքներ տալ: Ստիպված, Արաբկիրի ոստիկանները նրան գետնից վերցրել են ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում