ՀՀ Մարդու իրավունքների պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից, այնուամենայնիվ, ամենահարմարը համարում եմ Զարուհի Փոստանջյանին: Իհարկե, Փոստանջյանը բավականին աչքի ընկնող, նույնիսկ՝ սկանդալային կերպար է, երբեմն չափից դուրս էմոցիոնալ, բայց անկախ նրա քաղաքական հայացքներն ու գործունեությունը ընդունելուց կամ չընդունելուց՝ պետք է ասեմ, որ ՄԻՊ-ի պաշտոնի համար հենց այդպիսի կերպար է անհրաժեշտ:

 

Նախ, Զարուհի Փոստանջյանը երեք թեկնածուներից ամենաշատն է ճանաչված հանրության կողմից, բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանը գերադասելի է, որ չլինի իշխանական թիմի ներկայացուցիչ, քանի որ, իմ կարծիքով, այդպես աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի: Իսկ Փոստանջյանի աշխատանքը ՄԻՊ-ի պաշտոնում, կոնկրետ իմ կարծիքով, շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան նրա պատգամավորական աշխատանքը...

 

Սա, իհարկե, այն դեպքում, եթե Զարուհի Փոստանջյանն ընտրվի: Իսկ դա ՀՀԿ-ի ձեռքում է մի պարզ պատճառով՝ ՀՀԿ խմբակցությունն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում:

 

Կարեն Վարդանյան