ՀՀ պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսում և ռուսական 102-րդ ռազմաբազայում անցկացվող ստուգումները համընկել են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Բացի իրենց առջև դրված պլանային միջոցառումներից՝ Զինված ուժերն ունեն նաև հանկարծակի ստուգման տարրեր, այդպիսի պլան նաև մենք ունենք: Եվ մեկ օր առաջ կարծես թե զուգադիպել է, որ մեր 5-րդ բանակային կորպուսում և ռուսական 102-րդ ռազմաբազայում սկսվել են ստուգումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի հավաստիացմամբ՝ նման միջոցառումներն ունեն ունեն քաղաքական և ռազմական նշանակություն ու կարևոր են իրավիճակը վերահոսկողության տակ պահելու համար: