Հետաքրքիր մարդիկ են Ռուսաստանի ղեկավարները, այսքան ժամանակ Թուրքիայի հետ սրված հարաբերությունների մեջ արդեն լինելով՝ դեռ չեն կարողացել ընկալել Թուրքիայի ղեկավարների, մեղմ ասած՝ ոչ ադեկվատ լինելը և նույնիսկ ներողություն են ակնկալում նրանցից: Այդպիսի մեսիջ Ռուսաստանը Թուրքիային հղել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի միջոցով, ով հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական ներողություն է սպասում:

 

 

Մեկ-մեկ այնպիսի միամտություն կդրսևորեն Ռուսաստանի իշխանությունները, որը իրենց բնորոշ չէ: Չէ՞ որ պաշտոնապես ներողություն խնդրելու համար Թուրքիայի իշխանություններին գոնե մինիմալ ողջամտություն ունենալ է պետք, ինչի հարցում ես կասկածում եմ: Համենայն դեպս Թուրքիայի՝ մինչ օրս գործողութոյւնների մեջ ողջամտության նշույլ դեռ չի երևացել:

 

 

Բայց հարցին կարելի է մեկ այլ կողմից էլ նայել՝ չէ՞ որ Էրդողանը մի քանի անգամ զանգահարել էր Պուտինին, իսկ Պուտինը չէր պատասխանել նրա զանգերին: Իսկ միգուցե զանգում էր հենց այդ նպատակով, որ զրուցելով փորձի մեղմացնել իրավիճակը, ինչը միգուցե կհանգեցներ ներողություն խնդրելուն: Չնայած հնարավոր է, որ զանգերին չպատասխանելը նաև Էրդողանին նվաստացնելու նպատակ ուներ:

 

 


Կարեն Վարդանյան