ՄԱԿ-ը հայտնել էԻՊ-ի զինյալների ֆինանսական մատակարարման հիմնական աղբյուրները, հայտնում է РЕН ТВ-ն:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները զբաղվում են նավթի անօրինական վաճառքով: Եվ դա ահաբեկիչների եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն է:

 

Սև ոսկին գնում են Սիրիայի հարևան մի քանի երկրներից, չնայած ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խերհրդի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված բանաձևի ընդունմանը:

 

«Ֆինանսավորման հիմնական աղբյուրն օկուպացված տարածքներից նավթի և այլ բնական պաշարների օգտագործումն է, «հարկերի» հավաքումը, բռնագրավումը, հնագիտական աշխատանքների վայրերում թալանը, արտաքին նվիրատվությունները, փրկագնի և այլ ֆինանսական սխեմաների համար ներդրումները, ինչպես օրինակ միջոցների հավաքագրման համար ինտերնետի և սոցիալական ցանցերի օգտագործումը»- ասել է Ֆելթմանը: