Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ լրագրողներին երեկ տված հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չնայած ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի կոշտ զեկույցին՝ Եվրոպան, այնուամենայնիվ, Հայաստանի հետ կապված ունի հետաքրքրություններ և պատրաստ է համագործակցության: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը ԵՏՄ-ի ու ՀԱԿՊ-ի անդամ է: Փաստորեն, ստացվում է, որ «և՛, և՛»-ն, այնուամենայնիվ, այդքան էլ անհնարին բան չէ, և որքան էլ անլուրջ էինք ժամանակին վերաբերվում այդ տարբերակին, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրան որոշ չափով հնարավոր է հասնել:

 

Իհարկե, չի կարելի միանշանակ ասել, թե սա միայն մեր իշխանությունների վարած՝ հավասարակշռված միջազգային քաղաքականության շնորհն է, պակաս դեր չեն կարող խաղալ նաև Եվրամիության հետաքրքրությունները և հավակնություններն այս տարածաշրջանում, իրենց ազդեցության ոլորտը ընդլայնելու միտումը: Ամեն դեպքում, ցանկացած գործընթացի մեջ յուրաքանչյուր կողմ ունի հստակ իր շահը:

 

Հայաստան-ԵՄ վերսկսված բանակցությունները դեռ շարունակվելու են: Հուսով ենք՝ արդյունքում կունենաք մեզ համար շահավետ համագործակցություն:

 

Կարեն Վարդանյան