Ֆրանսիայի արևելքում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել, երկու երեխա է զոհվել: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

 

Պորտալի տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է Դու դեպարտամենտի մայրուղու վրա: Վթարի հետևանքով երկու 15-ամյա դեռահաս է զոհվել:

 

Վարորդը և ևս երեք դպրոցական ստացել են աննշան վնասվածքներ: