fcshirak.am ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակը» շարունակում է նախապատրատվել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։

Երեկ գյումրեցիներին է միացել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։ 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում։

Նշենք, որ մինչ «Շիրակում» հայտնվելը Սոլոմոն Իմե Ուդոն 2014/15 Գարնանային հատվածում հանդես է եկել «Արարատում», իսկ 2015/16 Աշնանային հատվածում խաղացել է Ուլիսում։