Չինաստանի իշխանությունները հաստատել են երկրում Զիկա տենդով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության և պլանային մանկածնության պետական կոմիտեի հայտարարությանը:

 

 

Գործակալության տվյալներով՝ Ցզյանսիի նահանգի (Չինաստանի հարավ-արևելք) 34-ամյա բնակիչը եղել է Վենեսուելայում, որտեղ հունվարի 28-ին նա ունեցել է բարձր ջերմություն, գլխացավ և գլխապտույտ: Փետրվարի 5-ին նա վերադարձել է հայրենիք և կարանտինի տակ դրվել: Ներկայումս տղամարդն ապաքինվում է:

 

 

Կոմիտեի հայտարարության համաձայն՝ այս դեպքից հետո վիրուսի տարածման վտանգը չափազանց փոքր է՝ նկատի առնելով օդի ցածր ջերմաստիճանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: