armnoc.am Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար: