Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ Մյունխենում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РИА Новости-ն' հանդիպումն անցկացվում է Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ավելի վաղ կայացել է Լավր ով-Քերի հանդիպումը Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: