Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փախստականների առջև թուրքական սահմանը բացելու առաջարկ արած ՄԱԿ-ն անվանել է «երկերեսանի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:

 

 

Թուրքիայի երիտասարդ գործարարների կոնֆեդերացիայի նիստին Էրդողանն անդրադարձել է ՄԱԿ-ի կոչին, որով կառույցը պաշտոնական Անկարային հորդորել էր Հալեպից եկած և Քիլիս սահմանային քաղաքի մոտ հավաքված սիրիացիների առջև բաց անել թուրքական սահմանը: «Թող ՄԱԿ-ն այդ խորհուրդներն իր անդամ մյուս երկրներին տա ու փախստականներին այդ երկրներ ուղարկի: Հենց այս մասին բարձրաձայնում ենք, անհանգստանում են: Մեր ճակատին «հիմար» գրված չէ: Երկերեսանի եք»,- ասել է Էրդողանը: