Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են դատարանի շենքի առաջ՝ Գևորգ Սաֆարյանին ազատ առաջարկելու պահանջով:

 

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր Ամանորի գիշերը՝ ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով:

 

Հավաքվածների ձեռքին տարբեր գրություններով պաստառներ կան՝ «Կազմակերպված ժողովուրդն ամենազոր է»,"Stop political persecutions", "Free political prisoners":