Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գեորգի Կուտոյանին ազատել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և նշանակել ԱԱԾ պետի պաշտոնում: Մեկ այլ հրամանագրով Գորիկ Հակոբյանին նշանակել է ՀՀ նախագահի խորհրդական.

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը' որոշում եմ.

 

Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է հրամանագրում: