Վրաստանի կառավարությունում քննարկվում Է ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի փախստականների եւ վերաբնակված անձանց տեղավորման հարցերի նախարար Սոզար Սուբարին:

 

 

 

2005 թվականին Վրաստանում սկսել Է աշխատել «Ալանիա» ռուսալեզու հեռուստաալիքը, ավելի ուշ՝ 2011 թվականին, բացվել Էր «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքը, որը բացահայտորեն պաշտպանում Էր Միխեիլ Սահակաշվիլիի իշխանությունը: 2012 թվականին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո «Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքը փակվեց:

 

 

«Կառավարության նիստում հաշտության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին առաջարկեց ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք: Իհարկե, նոր պետական հեռուստաալիքի բացումը հնարավոր չԷ, բայց Հանրային հեռարձակողի շրջանակներում կարելի Է ավելացնել ռուսալեզու ծրագրերը, որպեսզի ավելի լավ իրազեկենք մեր քաղաքացիներին»,-լրագրողներին ասել Է Սուբարին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

 

 

Մեր այն քաղաքացիները, որոնք այնքան Էլ լավ չեն տիրապետում պետական լեզվին, պետք Է հնարավորություն ունենան ծանոթանալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, հավելել Է նա:

 

 

«Առաջին տեղեկատվական կովկասյան» հեռուստաալիքի փակվելուց հետո Վրաստանի իշխանությունները խոստացել Էին, որ մոտ ժամանակներս վերստին կհայտնվի ռուսալեզու հեռուստատեսություն, հաղորդել Է Sputnik-ը: