Փետրվարի 12-ին Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավապաշտպան Ամալ Ալամուդինը հանդիպում են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դերասանը կանցլերի հետ քննարկել է Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը: Քլունին նշել է, որ լիովին սատարում է Գերմանիային նրանում, որ այն պատրաստ է ապաստանել իր տարածքում սիրիական հակամարտությունից տուժած մարդկանց:

 

Պաշտոնական հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Իսկ դրա ընթացքում Քլունին և նրա կինը՝ Ամալ Ալամուդինը Մերկելի հետ քննարկել են նաև ճգնաժամը Մերձավոր Արևելքում: Անգելան հայտարարել է, որ Գերմանիան ակտիվորեն ընդունում է փախստականներին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Եվ դա հանգեցրել է այն բանին, որ այն դարձել է Եվրոպայում առավել խիտ բնակեցված երկիրը: Գերմանացիներն ընդունում են գրեթե ամեն երկրորդ սիրիացուն, ով քաղաքական ապաստան է խնդրում նրանցից: