armnoc.am Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում չհաղթահարեց կիսաեզրափակչի արգելքը:

Որակավորման փուլը հաղթահարելուց հետո Միքայելյանը մրցեց 3-րդ ենթախմբում, որտեղ 12 րոպե 30 վայրկյան արդյունքով իր ենթախմբում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Ցավոք, հայ դահուկորդը չընդգրկվեց եզրափակիչ դուրս եկած 10 դահուկորդների թվում: