Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ունի այնպիսի տեղեկություն, որը կստիպի արտասահմանյան գործընկերներին երես թեքել Կիևից: Սակայն, նա չի համարում, որ անհրաժեշտ է հրապարակել այդ տվյալները:

 

 

«Կասկածներ ունե՞ք, որ ես կարող եմ տեղեկատվական ռումբով դուրս գալ լրատվամիջոցներ, որի ազդեցությունը շատ անգամ ավելի հզոր կլիներ, քան Աբրոմավիչուսի դեպքում, - ասել է Ավակովը:- Սակայն, ես չեմ ուզում քայլեր անել, որոնց հետևանքները կստիպեն ԱՄՀ կառավարիչ տնօրենին տխուր թափահարել ձեռքերը և երկրին զրկել օտարերկրյա գործընկերների աջակցությունից: Որոշ հարցեր արժե լուծել առանց հրապարակայնության»: