ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 14-ին' ժամը 00.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում' «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ' Վ. Ե., ծնված 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետև Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին և հարակից ավտոտնակի դարպասին:

 

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով մահացել է: