Goal.com և Whoscored.com կայքերը Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բորուսիա»-«Հանովեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Goal.com կայքում Մխիթարյանն ստացել է 4.5 միավոր, Whoscored.com-ում նա լավագույնն է ճանաչվել 8,3 միավորով:

Նշենք, որ Whoscored-ում կիսապաշտպանին հաջորդում է թիմակիցը՝ Մարկո Ռոյսը, ով ստացել է 7,7 միավոր:

Հիշեցնենք, որ «Հանովերի» դեմ խաղում հանդիպման 57-րդ րոպեին Մխիթարյանի՝ գեղեցիկ հարվածով գոլը հաղթական դարձավ դորտմունդյան թիմի համար: