Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը ՀՀ-ից բացակայելու պատճառներով չեն մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբե րի 6-ի հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ նրանց տվյալների դիմաց առկա են ստորագրություններ:

 

Անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն' քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար: