Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և հասել 28 մլն եվրոյի:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նախորդ տարվա փետրվարն կազմում էր 21 միլիոն եվրո:

Այս տարվա ցուցանիշը Մխիթարյանի կարիերայում դեռևս ամենաբարձրն է:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայի 20 խաղում դարձել 8 գոլի հեղինակ: Գերմանիայի գավաթի խաղարկության 4 խաղում հեղինակել է 4 գոլ: