Ցյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին պարտվել է: Մրցաշարի վերջին դասական տուրի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր:

Այս տուրի մյուս երկու պարտիաները ավարտվել են ոչ ոքի արդյունքով, հաղթողին չեն որոշել Անանդ - Կրամնիկ, Շիրով - Գիրի պարտիաներում:

Կայացած 5-րդ տուրերի արդյունքում 4 միավորով Արոնյանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Անանդն ու Նակամուրան: Երրորդ հորիզոնականում Կրամնիկն է, ով 6 միավոր է հավաքել: Աղյուսակը եզրափակում են Շիրովն ու Գիրին, ովքեր վաստակել են 3-ական միավոր:

Առաջիկայում, շախմատիստները մրցելու են բլից պարտիաներում: