Փետրվարի 19-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

 

 

Միխայիլ Ջանելիձեի, Մեվլյութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ նիստի շրջանակում ծրագրվում են նախարարների երկկողմանի և եռակողմ հանդիպումներ: Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմանի և տարածաշրջանային հարցեր:

 

 

Թուրքիայի ԱԳՆ կայքը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեի հրավերով Չավուշօղլուն փետրվարի 17-ին պաշտոնական այց կկատարի Թբիլիսի: Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ: Տեղի կունենան Միխայիլ Ջանելիձեի հետ Չավուշօղլուի դեմ առ դեմ և պատվիրակությունների միջև բանակցություններ: