ԱՄՆ-ն կտրուկ պատասխան է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով Վաշինգտոնին վերջնագիր է ներկայացրել: Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սպիտակ տունը չի ընտրելու Անկարայի և քրդերի միջև, ինչպես նրանց նախկինում առաջարկել է թուրք նախագահը:

 

Քիրբին նշել է, որ Թուրքիան եղել է և կմնա Վաշինգտոնի դաշնակիցը: 

 

Միևնույն ժամանակ պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը սիրիացի քրդերին ահաբեկիչներ չի համարում: Ավելին՝ ԱՄՆ-ն հանդես է եկել նրանց օգտին'նշելով, որ իրենք ակտիվ պայքար են մղում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

 

Ավելի վաղ Էրդողանը դիմել է Օբամային՝ Թուրքիային կամ Սիրիայի քրդերին որպես դաշնակից ընտրելու պահանջով, հաղորդում է RT-ն: