ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ հաջողությամբ կարողացել է ձախողել Այդահո նահանգային խորհրդարանում առաջադրված թիվ 37 բանաձևը, որը փորձել է գովերգել Ադրբեջանի միջդավանանքային հանդուրժողականությունն ու բազմամշակութայնությունը: Ինչպես տեղեկացնում են Հայ դատի հանձնախմբից, Այդահոյի հայկական համայնքի ուժերի կենտորնացման շնորհիվ բանաձևը ձախողման է մատնվել 48-ից պակաս ժամանակում: «Այդահոյի բանաձևի ձախողումն այս կարճ ժամկետում ցույց է տալիս ամերիկյան ժողովրդավարության ուժը: Մենք հպարտ ենք, որ Այդահո նահանգը միացել է Հավայի, Կոլորադո, Կալոֆորնիա և մյուս նահանգներին՝ մերժելու Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը, որը հայտնի է սեփական քաղաքացիների և մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներով և քրիստոնհեական համայնքների դեմ հալածանքով»,- ասել է ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը:

 

Բանաձևի ձախողման հարցում զգալի դերակատարություն է ունեցել նաև ակտիվիստ, Այդահո նահանգում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Լիլյա Բաբայանը, ով Բաքվի փախստականներից է: Նա հանդիպել է նահանգի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ կիսվելով Ադրբեջանում հալածանքի ենթարկվելու անձնական պատմություններով: Այդահոյի օրենսդիրները պատմությունները լսելուց հետո ցնցված են եղել՝ հասկանալով, որ խաբվել են Ադրբեջանի ուտոպիական հասարակության կերպարով: