Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասուլիսի ժամանակ խոսել է թիմի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի, Իլքայ Գյունդողանի և Մատս Հումելսի հետ պայմանագրերը երկարաձգելու ծրագրերի մասին և նշել.

«Ցանկանում ենք, որ որոշումներն արագ կայացվեն: Սակայն Բունդեսլիգայում 6 տարի աշխատելուց հետո գիտեմ, որ որոշ ժամանակ կպահանջվի: Իրավիճակը պարզ է, ցանկությունը նույնպես հայտնի է:

Պետք է կազմի վերաբերյալ անընդհատ հետևություններ անենք և մտածենք, թե ինչպես կազմն ուժեղացենք և որքան շուտ է դա պետք անել: Անձնական գնահատականս շատ բաներում անընդհատ փոփոխվում է»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: