ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում փետրվարի 19-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվությունների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանակա ն կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական եւ Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:

 

 

Նշված թեմայով քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, որի ժամանակ հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

 

 

Երկրորդ հանդիպման ժամանակ ներկա քաղաքական կուսակցությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց տեսակետները, որին հետեւել է մտքերի փոխանակություն՝ խորհրդատվությունները շարունակելու հարցով:

 

 

Առաջիկայում քաղաքական կուսակցությունները կհայտարարեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսելու հաջորդ քայլերի մասին: