Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռազմաբազան կապիտալ վերանորոգումից հետո համալրվել է չորրորդ սերնդի МиГ-29 4 կործանիչներով, մոդեռնիզացված МиГ-29С-ով և տրանսպորտային Ми-8МТ ուղղաթիռով:

 

Ընթացիկ շաբաթվա ընթացքում ավիատեխնիկան փոխադրվել է երևանյան ռազմաբազա' Կրասնոդարի շրջանի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:

 

Մոտ ժամանակներս չորրորդ սերնդի ռազմաճակատային կործանիչները և Ми-8МТ ուղղաթիռը կհավաքվեն ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից և կհանձնվեն շահագործման:

 

Ներկա դրությամբ «Էրեբունի» ավիազաբայում առկա են չորրորդ սերնդի ինը միավոր МиГ-29 կործանիչներ: Վերջիններիս հիմնական առավելություններն են'240 լիտրանոց վառելիքի բաքը, օդաչուի արդինականացված նստատեղը, ռազմական ծանրաբեռնվածության մակարդակը' մինչև 4 հազար կիլոգրամ, և արդիականացված ռադիոլոկացիոն ռադարը' խոտաններից առավելագույնս պաշտպանվածությամբ: