Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

 

Վարման կարգով ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը, ով հարցրեց, թե ի՞նչ իրավունքով են սա քվեարկության դնում. «Սա տուրքի մասին չէ, սա տուրք չէ, դե էդպես ա, էդպես ա, քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա էլի։ Դե քվեարկե՛ք»,- ասաց Բագրատյանը։

 

Պատասխանելով Բագրատյանին՝ Վարդան Այվազյանը նկատեց, որ ներկայացված օրենքը տուրքի մասին է, և խոսքը վերաբերում է տարեկան պետական տուրքին։

 

Միջամտելով խոսակցություններին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց բանավեճ չսարքել և ասաց, որ յուրաքանչյուրի տեսակետը պարզ է։

 

Ձայների 80 կողմ, 10 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ նախագծով նախատեսվում է վանակատի (օբսիդիան) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրք բազային տուրքի 10000-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկի չափով: