Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի թողարկումը, որտեղ փաստաբան Գարիկ Գալիկյանն անխնա քննադատում է համասեռամոլ երիտասարդին: Դրան հաջորդեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք դիմում են ներկայացնելու Փաստաբանների պալատ՝ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ինքը չի փոշմանել իր ասածների համար։ «Ես մի գրամ չեմ փոշմանել։ Խնդիրն այն է, որ առանց գետինը մտնելու ասում են՝ ողջունում ենք քո քայլը։ Ես ասել եմ՝ ինչ ուզում եք արեք, բայց մի քարոզեք: Վերջը մենք հայ ենք, թասիբի մեռած ազգ ենք, Գարեգին Նժդեհ ու Անդրանիկ ենք քարոզում, հետո էլ գալիս, համասեռամոլ եք քարոզում։ Դիմել են, լավ են արել: Եթե Պալատը կգտնի, որ պետք է վարույթ հարուցել, թող հարուցի: Այդ ՀԿ-ն պատճառաբանում է, որ ես որպես փաստաբան իրավունք չունեմ նման կարծիք հայտնել»,- նշեց փաստաբանը։

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց: