Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին կենթարկեն դատահոգեբուժական փորձաքննության:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ «քննիչը ինչ-որ ապուշ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Գասպարիին ենթարկեն դատահոգեբուժական փորձաքննության»:

 

«Գասպարին շատ ողջամիտ պահանջում է՝ մինչև քննիչին բացատրություն, ցուցմունք տալը, ուզում է ճշտել՝ նա արդյոք խառնված չի՞ եղել Մարտի 1-ի գործով կեղծիքներին, ոստիկանության կողմից բռնությունները կոծկելու գործերին և նոր միայն ցուցմունք տա: Ըստ էության, ինքը հարց է բարձրացրել քննիչի լեգիտիմության վերաբերյալ, քննիչն էլ ելնելով դրանից՝ որոշում է, որ չէ, Գասպարին ադեկվատ չէ, այն դեպքում, երբ շատ ադեկվատ են հարցերը, պահանջները և հարցապնդումները»,- ասաց Սաքունցը:

 

Վերջինս մեզ տեղեկացրեց նաև, որ այս պահին նորից Գասպարիին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ, բայց փորձաքննության ենթարկելու են: