Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է' ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: Նույն հրամանագրով ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել այդ հրամանագրից բխող համապատ ասխան որոշումներ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: