Ուկրաինայի Խարկովի շրջանում ոստիկանության նախկին աշխատակիցը ականապատել է երկաթուղային կամուրջը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի կենտրոնին:

 

 

Նախկին իրավապահին հաջողվել է կլանավորել այն պահին, երբ նա պայթուցիկ սարք էր տեղադրում: Պայթյունն իրականացնելու համար՝ նա պլանավորում էր օգտագործել ժամաչափով 10 կգ-անոց ТМ-62 տեսակի հակատանկային ականը՝ բջջային հեռախոսում ժմչփ-ով:

 

 

Ոճրագործը հույս ուներ, որ պայթյունը տեղի կունենա կամրջով Օդեսա - Կոնստանտինովկա գնացքի անցնելու պահին, որում ավելի քան 500 մարդ է եղել:

 

 

Հետաքննությունը պարզում է միջադեպի հանգամանքները: