Արմեն Մարտիրոսյանը 2009-ի հոկտեմբերից Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Մինչ այդ նա եղել է վարչապետի խորհրդական, «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր, արտգործնախարարի տեղակալ, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ եւ այլն:

Ուսումնասիրելով դեսպանի 2011 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվեց, որ Արմեն Մարտիրոսյանը 2011 թ. ունեցել է 142 հազար դրամի եւ 48 հազար 792 եվրոյի եկամուտ: Ըստ հայտարարագրի' 142 հազար դրամը «Հայէկոնոմբանկից» ստացված շահաբաժինն է, իսկ եվրոյով ստացած եկամուտը' աշխատավարձը:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Արմեն Մարտիրոսյանը 2011 թ. ունեցել է 52 հազար 250 դոլար (2011 թ. սկզբին' 55 հազար 213 դոլար) եւ 42 հազար 863 եվրո (տարեսկզբին' 28 հազար 760 եվրո):

Դեսպանի կինը' Անահիտ Առաքելյանը, 2011-ին որեւէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին եղել է 52 հազար 250 դոլար (2011 թ. սկզբին' 55 հազար 213 դոլար) եւ 42 հազար 863 եվրո (տարեսկզբին' 28 հազար 760 եվրո):

Ստացվում է, որ դեսպան Մարտիրոսյանը հավասարաչափ իր դրամը կիսել է կնոջ հետ: