Այս պահին քաղաքապետարանի դիմաց են հավաքվել կենդանասերները, ովքեր պահանջում են դադարեցնել թափառական շների սպանդը Երևանում։

 

Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, նրանց բողոքն ուղղված է «Յունիգրաֆ» ընկերության դեմ, որը թափառական շներին պատվաստելու և ստերիլիզացնելու փոխարեն սպանում է։

 

Ակցիայի մասնակից «Դինգո» թիմի համակարգող Գոհար Մանուշակյանը նշեց, որ իրենք չեն կարող թույլ տալ իրենց երեխաներին մեծանալ մի տեղ, որտեղ քաղաքապետարանի աշխատակուցները կրակում են շների վրա։ Վերջինս հավելեց՝ իրենք մոտ 20 րոպե կմնան քաղաքապետարանի մոտ, այնուհետև երթով կշարժվեն դեպի կառավարություն։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում