ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց բավարարել պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին կայացրած որոշումը:

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Վերջինս այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դեռ պետք է որոշմանը ծանոթանան, այնուհետև ավելի մանրամասն կներկայացնեն։ 

 

Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: