Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Պորտուի» դեմ պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթանակը և նշել, որ գոհ չէ թիմի խաղից:

«Չնայած հաղթանակին՝ գոհ չեմ մեր խաղից: Գոլային պահեր ստեղծելու համար պակասում էր ճշգրտությունը: Լավագույն մարզավիճակում չէինք և սխալներ թույլ տվինք: Իսկ արդյունքն, իհարկե, լիովին չի բավարարում: Բայց եթե ընդհանուր առմամբ խոսենք՝ ամեն ինչ շատ հարթ էր ընթանում: Նման բան չէինք սպասում այնպիսի ուժեղ մրցակցի դեմ խաղում, ինչպիսին «Պորտուն» է: Կարծում եմ՝ արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Բայց ես կարող եմ իմ թիմը քննադատել, նույնիսկ այն ժամանակ, երբ այն հաղթում է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը: