Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ գործունեության առանցքային ուղղություններին, արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման զարգացման հետագա առաջնահերթություններին:

 

 

Ղրղզստանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցությունը համընկել է համաշխարհային տնտեսությունում ոչ բարվոք գործընթացների հետ, ինչը նոր մարտահրավերներ է ի հայտ բերել միության անդամ բոլոր երկրների համար: «Ցանկալի է, որպեսզի արդարանան բոլոր ղրղզների ակնկալիքները ինտեգրացիոն գործընթացից»,-ասել է Ալմազբեկ Աթամբաևը:

 

 

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Ղրղզստանի միացումը ԵԱՏՄ-ին թույլ է տվել նվազեցնել գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրի վրա: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկն էլ միության անդամ երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է»,-հավաստիացրել է Տիգրան Սարգսյանը: